Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 25-ին Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 25-ամյա Հարություն Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է Մարտունու քննչական բաժին: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:




Լրահոս