Արևմուտքը կարող է զրկել Ռուսաստանին միջազգային ֆինանսավորումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմուտքը պատրաստ չէ պատերազմել Ուկրաինայի համար, սակայն պատրաստ է Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, ասել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայումս ` Բրուկինգսի ինստիտուտի փորձագետ Ստիվեն Փայֆերը:

Ամերիկյան վերլուծաբանի կարծիքով, պատժամիջոցները սկսում են գործել անգամ այն ժամանակ, երբ դրանց մասին միայն խոսում են,  գրում է golos-ameriki.ru-ն:

«Ես չեմ կարծում, որ Բրուսելն ու Վաշինգտոնը արդեն որոշում են կայացրել Ռուսաստանի դեմ լայնածավալ ֆինանսական պատերազմի մասին: Բայց որոշակի առումով այդ պատերազմն արդեն սկսվել է», – ասել է փորձագետը: Նա հավելել է, որ Ռուսաստանից արդեն սկսվել է կապիտալի արտահոսք, իսկ ռուսաստանյան ընկերությունները գնալով դժվարանում են ֆինանսավորում գտնել:

Ինչ վերաբերվում է ռազմական օգնությանը, ապա Փայֆերը խորհուրդ է տալիս ուկրաինացիներին ավելորդ հույսեր չտածել: Նրա խոսքով, արևմուտքում շատ չեն ռազմական օգնության կողմնակիցները: Փայֆերը գտնում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է այս փուլում ստանձնի Ուկրաինայի պաշտպանությունը:

Սակայն եթե Ռուսաստանը շարունակի ագրեսիան արևելյան Ուկրաինայում, ապա ՆԱՏՕ-ն կամ նրա անդամ երկրները պետք է Ուկրաինային զենք տրամադրելու ուղիներ գտնեն:




Լրահոս