Մեսսին վնասվածք է ստացել Չիլիի դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել Չիլիի թիմի դեմ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում: Այդ մասին ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողը հայտնել է հանդիպումից հետո։

«Ոտքս մի քիչ անհանգստացնում էր ինձ, սակայն կարողացա ավարտին հասցնել հանդիպումը։ Հուսով եմ՝ ոչ մի լուրջ բան չկա։ Ցավ զգացի առաջին խաղակեսի սկզբում, ինձ համար ծանր էր։ Վաղը կտեսնենք, թե ինչ պետք է անել»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։




Լրահոս