Հայ երգչուհի Վարդուհի Ռուբենի Վարդանյանը ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին, Երևան քաղաքում։
Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։
1983 թվականին դպրոցում բացվում է երգի խմբակ, որին հաճախում է նաև Վարդուհին։ Հետագայում խմբակը դարձավ Աշոտ Բզնունու երաժշտական խումբ։
1986 թվականին Վարդուհին որոշում է երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերում իր սեփական երաժշտական ճաշակը։ Ամենից շատ նա ցանկանում էր երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։
Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան – Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից։