
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում Մարատ Աճեմյանը դարձել է չեմպիոն՝ եզրափակչում 10:0 հաշվով հաղթելով Կոստոևին։
Ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Յուրիկ Մխիթարյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են Եվրոպայի Մ17 արծաթե մեդալակիրներ։