Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ՀՀ մի շարք մարզերում իրականացնում են ուժեղացված հերթապահություն։
Սյունիքի մարզում հորդառատ տեղումների պատճառով բերվածքներ են ու քարաթափում Խոտ-Որոտան ճանապարհին։ Ճանապարհաշինարարի կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ հունիսի 26-ին՝ ժամը 18:39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին սելավի պատճառով ճանապարհը փակվել է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք. ավտոճանապարհին լցվել են հողազանգված և քարաբեկորներ (մոտ 50 խմ), ճանապարհը երկկողմանի փակվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: