ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտարարել են, որ WikiLeaks-ի և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց համար:
«Նրանց հրապարակած փաստաթղթերը պարունակում էին նույնական տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր կապի մեջ են եղել Պետդեպարտամենտի հետ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների, իրավապաշտպանների՝ ամբողջ աշխարհից, որոնց դիրքերը սպառնալիքի տակ են հրապարակման պատճառով»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նա հավելել է, որ WikiLeaks-ի գործողություններն ազդել են Պետքարտուղարության՝ նման մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու կարողության վրա։
Միլլերը հավելել է, որ Արտաքին գործերի նախարարության մասնակցությունն Ասանժի գործին շատ սահմանափակ է եղել։
«Պետդեպարտամենտի ներգրավվածության առումով այն շատ սահմանափակ էր»,- ասել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ Ավստրալիայում ամերիկյան դեսպանատունը փոքր համակարգող դեր է խաղացել՝ կապ պահպանելով Ավստրալիայի իշխանությունների հետ, սակայն հիմնական խնդիրները լուծվել են իրավապահ ուղիներով։
Հունիսի 26-ին Ասանժը վերադարձավ Ավստրալիա, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Դա հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հետ համաձայնագիր կնքելով, որը նույն օրն ընդունվել է Սայպան կղզու դատարանի կողմից։
Այսպես ավարտվեց Ասանժի դեմ երկարատև դատավարությունը։