ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վայ, ես այնքան երջանիկ կլինեի, եթե  դրա մեկ տասներորդ մասն ունենայի»,- բացականչեց ԱԺ տնտեսական հանձնաժողվի նախագահ Վարդան Այվազյանը որպես հերքում «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե 55 միլիոն դոլար արժողությամբ իր բոլոր  բիզնեսները տեղափոխել է Վրաստան: «Միանշանակ ոչ: Մաման ստեղ ա»,-ավելացրեց նա: Իսկ հարցին, թե` «ո՞վ, ո՞ւմ մաման», Վարդան Այվազյանը պատասխանեց. «Մայրը` բիզնեսի մայրը, ստեղ ա` Հայաստանում, այ քեզի բան: Ինչպես նաեւ դուստրերը»: Պատգամավորն  ավելացրեց, որ եթե այս պահին Վրաստան գնալու մտադրություն չունի, դա  չի նշանակում, որ ապագայում, երբ պատգամավոր չլինի, լավ բիզնեսի պարագայում  չի գնա Վրաստան եւ կամ  այլ երկրներ: Վարդան Այվազյանի հերքումը ոչ միայն իր անունից էր, այլ նաեւ շատ ուրիշ պատգամավորների ու գործարարների: Վերջինն, իհարկե, ճշմարտությանը չի համապատասխանում, եւ մենք առաջիկայում հանդես կգանք այս մասին հրապարակումներով, սակայն նշենք, որ  Վրաստանից առավել, մերոնց դուր է գալիս Անթալիայում  բիզնես ունենալու գաղափարը:




Լրահոս