Նոյեմբերի 20-ին, ժամը 16.30–ին Շիրակի մարզից ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Գյումրի քաղաքի Խաչատրյան փողոցի 38 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: armlur.am -ը ԱԻՆ-ից տեղեկացավ, որ դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և այնտեղ հայտնաբերել անօգնական վիճակում գտնվող (ինսուլտի նախանշաններով) 1941 թ. ծնված Թամարա Մկրտչյանին: Վերջինիս ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել դեպքի վայր մեկնած «1–03» ծառայության աշխատակիցներին
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԲԱՑԵԼ ԵՆ ԴՈՒՌԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ