«Գարեգին Բ-ն շարունակում է կոչեր հնչեցնել Փաշինյանի հրաժարականի մասին»․ Պետդեպի զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցը: Զեկույցում Հայաստանի վերաբերյալ բաժնում նշվում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը և սահմանում է կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատում։

«Այն ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը Հայաստանի ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Գարեգին Բ-ն և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածության հետ»,- ասվում է զեկույցում։

Ըստ զեկույցի՝ 2023 թ. ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին:

«Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»,- նշված է Պետդեպի զեկույցում: Այն շեշտում է՝ չնայած Հայ Առաքելական Եկեղեցու առարկություններին՝ 2023 թ․ ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




Լրահոս