ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոլումբոսից առաջ էլ էինք քաղաքական դիսկուրսներով զբաղված. Միքայել Սրբազանը՝ Պետդեպարտամենտի զեկույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբոսից առաջ էլ էինք մենք քաղաքական դիսկուրսներով զբաղված:

ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցը: Զեկույցում Հայաստանի վերաբերյալ բաժնում նշվում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Գարեգին Բ-ն և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածության հետ:

Ըստ զեկույցի՝ 2023 թ. ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս