Ես ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:
«2021թ. հունիսյան մի երեկո Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման էինք։ Հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ Ռուբենին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Բառերով հնարավոր չէ նկարագրել նրա հպարտությունը. Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։
Օրեր անց, անձնագիրը ձեռքին Ռուբենը ուղերձով դիմեց հայ ժողովրդին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Ռուբեն Վարդանյանը թերևս մեր ժամանակների աշխարհում ամենահայտնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։
Ես հպարտ եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացի է նաև Ռուբեն Վարդանյանը։
Բայց ես ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են»,- գրել է նա։