«Անվտանգության գինը»․ ովքե՞ր կգնան սահմանամերձ գյուղերում ապրելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, հերթական նիստում որոշեց փոփոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրով արդեն իսկ հաստատվել է շուրջ 1100 շահառուի հայտ, որից 750-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է, և վարկը տրամադրվել է։

Այս նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային՝ հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։

Կառավարությունը որոշեց փոփոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակը:

Ծրագիրը, որն, ըստ երեևույթին, փոփոխվել է սահմանամերձ բնակավայրերում հիփոտեքով անհատական բնակելի տուն կառուցողների համար այն պետական աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում շահառուն ստանում էր 16 մլն դրամ վարկ, 13 տոկոսով 10 տարի ժամկետով, ամբողջ մարումն անում է պետությունը, շահառուն որևէ պարտավորություն տվյալ բանկի շրջանակում չունի: Եթե գումարի չափն ավելի է, տարբերությունը վճարում է շահառուն:

Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում։

Ստացվում է, որ  16 մլն + 5 մլն նախատեսվում ծրագրի համար, այս դեպքում վճարային ոչ մի կանոնակարգ կրկին սահմանված չէ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրով արդեն իսկ հաստատվել է շուրջ 1100 շահառուի հայտ, որից 750-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է, և վարկը տրամադրվել է։

Առաջանում է մի հարց․ ովքե՞ր կգնան սահմանամերձ գյուղերում ապրելու և անհատական բնակելի տներ կառուցելու։

Բանն այն է, որ կարծես ավարտվեց Տավուշի հատվածում սահմանագծումը և սահմանազատումը՝ գյուղերը հանձնված են թշնամուն, սակայն Կառավարությունը ջանում է բնակեցնել սահմանային այդ հատվածները՝ առանց մտածելու, թե ով է պատրաստ մեկնել և ապրել թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա։

Երևի հենց այս դեպքում էլ ՀՀ վարչապետը բնակիչներին կհորդորի, որ ծառեր տնկեն տան չորս կողմը՝ թշնամուն չտեսնելու համար։




Լրահոս