Իրանում նախագահի ընտրությունից առաջ այսօր լռության օր է։
Լրատվամիջոցների տվյալով՝ Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին և Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հրաժարվել են ընտրապայքարից։
Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը նշանակված է հունիսի 28-ին: Ընտրապայքարին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած 80 թեկնածուից Սահմանադրության պահապանների խորհուրդն ընտրել է միայն 6-ին, որոնցից երկուսն արդեն հրաժարվել է պայքարից: