Ոստիկանության ՔՈԳՎ և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 26-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 35-ամյա Գիորգի Շ.-ն: Նա Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու, պատրաստելու, իրացնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: