
Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության վերջին` 7-րդ, մրցափուլից առաջ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է երկրորդ տեղը։
6-րդ տուրում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով առավելության են հասել Գերմանիայի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի կազմից հաղթանակ են տարել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Ավստրիայի թիմի հետ։