Ահազանգ. արցախցիներին այլևս օգնություն չեն տրամադրում. ինչ է մտածում Սոցապ նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից բռնի տեղահանված քաղաքացին, ով դիմել է ArmLur.am-ին պատում է, որ բռնի տեղահանումից հետո իրեն և իր ընտանիքի անդամներին տեղափոխել են սահմանամերձ գոտի, որտեղ անապահովության պատճառով չեն ցանկացել ապրել և տեղափոխվել են Երևան, որտեղ ապրել են իրենց բարեկամուհու տանը:

Այնտեղ ապրել են 1 ամիս, որից հետո բնակարան են վարձակալել և տեղափոխվել են Չարենցի փողոց՝ վարձով բնակության: Տան վարձը 200.000 դրամ է: Բնակարանում ապրում են 6 հոգով: Պետությունը խոստացել էր փոխհատուցել տան վարձը:

«Ամեն անձի համար 50.000 դրամ են հատկացնում (եթե իհարկե ժամանակին են փոխանցում), դա էլ հերիքում է միայն տան վարձին: Հիմա մենակ ես եմ տանը աշխատում, եթե ժենգյալով հացի պատվեր է լինում մաման թխում է, բայց կանաչիների թանկ լինելու պատճառով էլի չի կարողանում, ստիպված պապան էր դուրս գալիս ինչ-որ տեղ աշխատում, բանվորություն էր անում օրավարձով՝ օրը 5000 դրամ: Հիմա պապան երկրում չի՝ գնացել է Ռուսաստան, որ գումար աշխատի ու հիմա պապային էլ 50.000 դրամ չի հասնում»:

Սկզբում, որ եկել էին միայն դիմացի 1 շաբաթն են օգնություն հատկացրել (գրեչկա, բրինձ և այլն), դրանից հետո այլևս ոչ մի օգնություն:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների հետ: Վերջինս հորդորեցին գրավոր հարցում ուղարկել: Հարցման պատասխանը կներկայացնենք մի փոքր ուշ:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս