Դատարանը Մարտակերտի ղեկավարի կալանքը փոխարինել է տնային կալանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Տեղեկությունը հայտնում է Գյուրջյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց բողոքս, և Միշա Գյուրջինյանի կալանքը փոխեց տնային կալանքով»,– գրել է Բաբայանը։

Հիշեցնենք` Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել էր մայիսին։ Նա մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։

Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։




Լրահոս