
Հունիսի 27-ին՝ ժամը 15:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 19:07-ին: Տներից մեկի ետնամասում այրվել է մոտ 220 հակ անասնակեր։