
Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ գյուղեր:
Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդմամբ, պատվիրակները հանդիպել են առաքելության աշխատակազմի հետ և միացել պարեկային շրջայցերի Գորիս քաղաքում, Խաչիկ և Երասխ գյուղերում՝ ավելին իմանալու առաքելության աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին: