
81 տարեկան հասակում մահացել է արգենտինացի
լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մայրը: Այս մասին հաղորդում է Clarin-ը: Դալմա Սալվադորա Բրանկոյին, ով հայտնի
է նաև Դոնա Տոտա անունով, Բուենոս Այրեսի հիվանդանոց էին տեղափոխել ուրբաթ օրը, որից
երկու օր անց նա մահացել է: Մարադոնան, տեղեկանալով մոր վատառողջության մասին, ԱՄԷ-ից
մեկնել է հայրենիք, սակայն չի հասցրել տեսնել նրան կենդանի վիճակում: Մարադոնային մոր
մահվան մասին տեղեկացրել են տան ճանապարհին: Հաղորդվում է, որ այդ լուրից հետո, Դիեգոն
բարձրաձայն լաց է եղել: Դոնա Տոտայի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել են Արգենտինայի
առաջնության «Ինդեպենդենտե»-«Օլիպիո» հանդիպումից առաջ: