Այսօր Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Ընտրական տեղամաս է բացվել նաև Երևանի Կապույտ մզկիթում։
Իրանի նախագահի ընտրություններին Երևանի տեղամասում ժամը 9:30-ի դրությամբ արդեն քվեարկել է մոտ 60 մարդ։ Ընտրական տեղամասը բաց կլինի մինչև 19:00։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու` Մասուդ Պեզեշկիանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:
Արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։