Հայաստանում Իրանի դեսպանն արդեն կատարել է իր ընտրությունը։ Մեհդի Սոբհանին քվեարկելուց հետո ասաց, որ այսօր քվեարկում են հանուն հզոր Իրանի, հանուն առաջադեմ, երջանիկ և զարգացած Իրանի։
«Այն վարչակարգը, որ ստեղծում է, հիմնված է Իրանի ժողովրդի քվեի ու որոշման հիման վրա»։
Երևանում Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունն ապահովելու համար Երևանում ընտրատեղամասեր են բացվել Կապույտ մզկիթում ու դեսպանատանը։ Դեսպանը նշեց, որ նախատեսված է նաև մեկ շարժական քվեատուփ ՀՀ–ում գտնվող Իրանի այն քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամասեր։