Armlur.am -ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) և Ռուստամ Գասպարյանն արդեն երկու ամիս է, ինչ «դռնեդուռ ընկած» ազատամարտիկներ են որոնում: Նրանք նպատակ ունեն «Երկրապահ» կամավորականների միության նման մի նոր կառույց սարքել ՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ:
armlur.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել նախաձեռնության հեղինակներից, սակայն արդեն 4-րդ օրն է, ԱԺ պատգամավորներ Գասպարյանն ու Գևորգյանը խորհրդարան ոտք չեն դնում: Մեր հեռախոսազանգերին էլ չեն պատասխանում: Ռուբեն Գևորգյանն էլ լսելով որ իրեն լրագրող է անհանգստացնում, անմիջապես անջատեց հեռախոսը:
Այսպիսով, armlur.am-ին իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ ազատամարտիկ պատգամավորները Գագիկ Ծառուկյանին խոստացել են միավորել բոլոր ազատամարտիկներին իրենց շուրջ: Ծառուկյանն էլ համաձայնել է և հրահանգել գործի անցնել: Բայց որպեսզի ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ խնդիրներ չունենան, Ռուբեն Գևորգյանը զրուցել է նրա հետ ՝ բացատրելով, որ իրենց նախաձեռնությունը «Երկրապահի» դեմ չէ, այլ նպատակ ունեն ԵԿՄ-ից դուրս եկած, ինչ-ինչ պատճառներով Մանվել Գրիգորյանից նեղացածներին համախմբել:
Մանրամասները ՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
Նկարում ՝ Արմավիրցի Ռուստամ Գասպարյանն է