Նոյեմբերյանի համայնքապետարանի առաջատար մասնագետը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ մոտ չորս օր է՝ աշխատավայրում իրեն չեն տրամադրում հաճախումների մատյանը, որպեսզի ստորագրի։
Այսօր ևս ժ 09։10-ին իրեն չեն տրամադրել այդ մատյանը՝ հայտնելով, որ Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը արգելել է այն տրամադրել, և ինքը սկսել է իր բջջային հեռախոսով տեսանկարահանել, սակայն այդ ժամանակ համայնքապետ Աղաբաբյանը դուրս է եկել իր աշխատասենյակից և բռնություն գործադրելով խլել իր հեռախոսը և հայհոյել:
Դեպքին ընթացք են տվել իրավապահները։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան