Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության և խարդախության՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կաշառակերության, փաստաթուղթ կեղծելու և կանխամտածված սնանկության՝ 2-ական, շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, պոռնկագրական նյութեր տարածելու, դատական ակտը չկատարելու, հարկեր վճարելուց խուսափելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու ու ամուսնությանը կամ ամուսնալուծությանը հարկադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, շորթման և ավտոմեքենայի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։