Ռուսաստանցիներն այս տարվա հունվար-հունիսին արտերկրի քաղաքներից ամենաշատը մեկնել են Երևան, իսկ ՌԴ-ի ներսում` Մոսկվա։
«Տարվա առաջին կիսամյակի ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը։ ՀՀ մայրաքաղաք մեկնելու համար ձեռք է բերվել ավիատոմսերի 8,8%–ը, միևնույն ժամանակ այս ուղղության պահանջարկը մեկ տարում նվազել է 1,3%–ով»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել են «OneTwoTrip» ծառայության վերլուծաբանները։
Ռուսաստանցիները նվազեցրել են Ստամբուլի ուղղությամբ ճանապարհորդությունները (-2,9%), բայց թուրքական քաղաքը 7,6% մասնաբաժնով, այնուամենայնիվ, հայտնվել է երկրորդ տեղում: Հայտնի ուղղությունների եռյակը եզրափակում է Բաքուն (5,9%):