ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Շինարարների փողոցում քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության օրը դեպքի վայրում զննություն է իրականացվել։ Իրավապահները դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերել են զրահաբաճկոն, որի վրա գրված է եղել «POLICE»: Իրավապահները առգրավել են զրահաբաճկոնը ու չի բացառվում, որ այն կրել են ենթադրյալ մարդասպանները, իսկ հետո թողել են դեպքի վայրում ու հեռացել:
ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել հունիսի 11-ին քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» հետ նույն մեքենայում գտնվող անձին, որը եղել է նրա ընկերը՝ Բորիս Սիմոնյանը: Վերջինս իրավապահներին պատմել է, թե ուր են գնացել, եւ դեպքի օրը, լինելով շինարարների փողոցում, պատրաստվում էին տուն գնալ, որը մի քանի մետր հեռավորության վրա է: Ըստ նրա ցուցմունքի՝ երբ տեսել է ավտոմատները, անմիջապես գլուխը կախել ու փորձել է թաքնվել մեքենայի մեջ։
Նկատենք, որ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանությունից անցել է 2 շաբաթից ավել, սակայն իրավապահ համակարգը դանդաղում է աղմկահարույց քրեական գործի բացահայտման հարցում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս, թե ինչու են լռում իրավապահները եւ ինչու դեպքից 9 օր անց դեռ անգամ չկա կասկածյալ:
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության բացահայտմանը նաեւ ներգրավվել է ազգային անվտանգության ծառայությունը։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` վերջիններս օգնում են քրեական հետախուզությանը՝ սպանության բացահայտման համար:
Armlur.am-ը գրել էր, որ ըստ նախնական վարկածի` Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկուսը։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը գողացված է եղել։
Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ»-ի հետ իր հարաբերությունները, որոնք բավականին լարված են եղել: Նկատենք, սակայն, որ սպանության բացահայտման տեմպերը հուսադրող չեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան