Ինչ են քննարկել Ալիևն ու Ջեյմս Օ՛Բրայենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։

«Ջեյմս Օ՛Բրայենն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Ալիեւի մամուլի ծառայության՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության կարևորությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմավարական մակարդակով հարաբերությունների հետագա զարգացումը։

 




Լրահոս