Armenian text to speach

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ. ինքնավնասման դեպքեր են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Վանաձոր» ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ որոշ տեղեկություններ են ստացվել, որ այդ ՔԿՀ–ում որոշ անձինք ինքնավնասման փորձեր են արել, հենց դրանից ելնելով էլ ուսումնասիրվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր հրատապության կարգով քննարկվել են ՔԿՀ վարչակազմի հետ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ինքնավնասման փորձ կատարած անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները»,– ասված է հաղորդագրությունում։




Լրահոս