ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ծրագրում է մեկնել Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ համաժողովին։ Այս մասին Գուտերեշը հայտնել է ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ:
«Ես ակնկալում եմ, որ սա փոփոխությունների պահ կլինի այն առումով, որ կունենանք համաշխարհային ճանաչման պահ առ այն, որ մենք գնում ենք դեպի անդունդ»,- հավելել է Գուտերեշը: