Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Արաբկիր վարչական շրջանում խայտառակ իրավիճակ է, քանի որ արդեն 36 ժամ է՝ ջուր չկա:
Բնակիչներն ահազանգում են, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը անդադար խաբում է, տարբեր ժամեր է ասում, թե կվերականվի ջրամատակարարումը, բայց այդպես էլ չեն կարողանում վթարը վերականգնել:
Բնակիչները տարբեր վարչական շրջաններից ջուր են «կրում»:
Քիչ առաջ Ադոնց փողոցի բնակիչները Armlur.am-ին ահազանգեցին, որ նման հսկայական փոսեր են փորել` վթար կա նաև այդ հատվածում:
Ի դեպ, «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարել էր, թե այսօր մինչև 23.00-ին կվերականգնեն ջրամատակարարումը, սակայն քիչ առաջ մեզ փոխանցեցին, որ ժամը փոխվել է, իբրև թե ջուր կլինի 03.00-ին: Սա էլ դեռևս վերջնական չէ, հնարավոր է աշխատանքները երկարաձգվեն: