
Առաջիկա չորս տարում միջազգային գործընկերները նախատեսում են Ուկրաինային տարեկան 60 մլրդ դոլարի ընդհանուր ռազմական աջակցություն տրամադրել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
Նրա խոսքով՝ արդեն այս տարի երկիրը լրացուցիչ 50 մլրդ դոլար կստանա դաշնակիցներից՝ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների շահույթի շնորհիվ:
Շմիհալը հավելել է, որ Ուկրաինան անվտանգության երաշխիքների վերաբերյալ արդեն 20 համաձայնագիր է ստորագրել դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։