ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում՝ կատարելով նաև նմուշառումներ արտադրվող տեսականուց: Նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ «պանիր չեչիլ թել» արտադրատեսակի նմուշը՝ listeria monocitogenes, «պանիր տապակելու համար» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, «պանիր չանախ 45%-ոց» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: