
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման դեմ։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Զ․-ի անվամբ քաղաքացուհի Տ․Մ․-ի կողմից բերված հեռուստացույցը։
Զննությամբ ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։