Կահիրեի Թահրիր
հրապարակում բանակի և ցուցարարների միջև այս գիշեր նորից շարունակվել են: Նախնական
տեղեկություններով կա 13 զոհ և 1500 վիրավոր։ Ինչպես տեղեկացնում են արևմտյան
լրատվամիջոցները, ոստիկաններն ու զինվորները փորձել են հրապարակից հեռացնել
ցուցարարներին՝ վերջիններիս դեմ կիրառելով արցունքաբեր գազ և մահակներ։ Սակայն
որոշ ժամանակ անց հազարավոր մարդիկ վերադարձել են Թահրիր և հրաժարվում են հեռանալ
հրապարակից, քանի դեռ չեն կատարվել իրենց պահանջները։ Ցուցարարները Բարձրագույն
զինվորական խորհրդից պահանջում են ինշխանությունն անհապաղ փոխանցել քաղաքացիական
անձանց։























