
Ջո Բայդենը մտադիր է մասնակցել Դոնալդ Թրամփի հետ բանավեճերի երկրորդ փուլին։ ԱՄՆ նախագահի թեկնածուների կրկնակի բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։
Ըստ Դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչների, ովքեր ընդունել են իրենց թեկնածուի ձախողումը, բանավեճերի մեկ փուլի արդյունքը չպետք է նախագահ Բայդենին զրկի երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իրավունքից։
Հունիսի 27-ին Ատլանտայում տեղի է ունեցել ԱՄՆ պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճը CNN-ի եթերում` գործող և նախկին նախագահներ Բայդենի և Թրամփի միջև։
CNN հեռուստաբանավեճի հեռուստադիտողների երկու երրորդը համոզմունք է հայտնել, որ ընտրություններում կհաղթի հանրապետական Թրամփը: