
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են փլեյ-օֆֆի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում առաջին պայքարի մեջ կմտնեն Շվեյցարիան և Իտալիան: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Օրվա երկրորդ խաղում` ժամը 23:00-ին, Գերմանիան կմրցի Դանիայի հետ: