
Եթե օրենքի և մահվան առջև որդիները հավասար չեն, այդ Հայրենիքը դատապարտված է։ Այս մասին Խուստուփի լանջերից ասել է Բագրատ Սրբազանը:
«Մենք կոչված ենք թե՛ օրենքի, թե՛ մահվան առջև հավասար լինելու՝ մեզանով և մեր որդիներով։ Որպեսզի վերստին վերականգնվի և ոտքի կանգնի մեր տունը, մեր պատիվն ու արժանապատվությունը։ Այստեղ կանգնած թվում է թե իշխանություն ունենք նաև ամպերի վրա` սավառնելու պատրաստ եւ այդպես է ներշնչվել մեր զորավարը, այդպես է ներշնչել իր զորակիցներին»:
Նշենք, որ Խուստուփից հետո Բագրատ Սրբազանը լինելու է Ներքին Հանդ և Դավիթ Բեկ գյուղերում: