
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կրկին արտերկրում է:
Նա եւրոպական տարբեր երկրներում հանդիպումներ է ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրակարգը նույնն է՝ Արցախի կարգավիճակի հստակեցում եւ արցախցիների հնարավոր հետվերադարձի համար երաշխիքների ձեռքբերում:
ArmLur.am-ի հետ զրույցում արցախցի պատգամավորները պատմեցին, որ նախորդ անգամ Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնաժողովի արտագնա հանդիպումները բավականին արդյունավետ են եղել, ուստի դրանք շարունակական կլինեն:
Արցախի պատգամավորները սպասում են Վարդան Օսկանյանի վերադարձին, որպեսզի նրա հետ հանդիպում ունենան եւ քննարկեն իրենց անելիքները:
Քրիստինա Մուշեղյան