
ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում։ Այս մասին հայտնում է «Washington Post»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Կատարից, որը որպես միջնորդ հանդես է եկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում, Բայդենի վարչակազմը խնդրել է օգնել իսրայելա-լիբանանյան սահմանին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև լարվածության նվազեցմանը: