
Պերուի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Ակարի քաղաքից 93 կմ հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 4,4 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 58 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։