Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներն են, որ Սյունիքով լինի միջանցք . Ստեփան Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը ասել է՝ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դաիելյանը անդրադառնալով հայտարարությանը նշեց, որ միացյալ նահանգները ասել է, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրիանիայով, պետք է Միջին Ասիայից Թուրքիա ճանապարհ բացել՝ իրենց վերահսկողության տակ։

Քաղաքագետի խոսքով՝ պատճառը երկու երկրներին տարածաշրջանից դուրս մղելն է։

«Դրա համար Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներն են, որ Սյունիքով լինի միջանցք, սկզբնական փուլում ամերիկացիների վերահսկողությամբ, որպեսզի թուրքական աշխարհ ձևավորվի»։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս