Թբիլիսին էլ կունենա Ռոնալդ Ռեյգան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդերի հեղափոխության 8-րդ տարեդարձի օրը,նոյեմբերի 23 -ին , Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունենալու ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուշարձանի հանդիսավոր բացումը,-գրում է Goergia online -ը։ Այդ հուշարձանը նվիրված է լինելու Խորհրդային միության փլուզման 20-ամյակին։ Հուշարձանի վրա վրացերենով ու անգլերենով փորագրված են լինելու Ռեյգանի հետեւյալ խոսքերը. “Ազատությունը պետք է լինի յուրաքանչյուր սերնդի խնդիրը”։Բրոնզյա քանդակը Ռեյգանին պատկերում է հասակով մեկ։  Արձանի Քանդակագործ Ավթանդիլ Մոնասելիձեն խոսքերով՝ Ռեյգանը վիթխարի ներդրում է ունեցել մարդկության պատմության մեջ՝ մասնակցելով Խորհրային միության փլուզմանը։ Հիշեցնենք, որ Ռեյգանն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում գտնվել է 1981-1989 թվականներին։ Նա մահացել է 2004 թվականի հունիսի 5-ին Լոս Անջելեսում։




Լրահոս