Խմբակցության քարտուղարը տեղյակ չէ նոր ԵԿՄ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ ծրագիր են իրականացնում Ռուբեն Գևորգյանն ու Ռուստամ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Armlur.am-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) և Ռուստամ Գասպարյանը իրենց ազատամարտիկ ընկերների շրջանում պտտվում են և փորձում Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանից նեղացած, ԵԿՄ-ից դուրս եկած ազատամարտիկներին միավորել նոր կառույցի մեջ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է ֆինանսավորել նոր ստեղծվող Երկրապահը:




Լրահոս