Սյունիքի համայնքապետերից միայն Գևորգ Փարսյանն է Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու ցանկություն հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ սահմանապահ Սյունիքում է:

Նա Սունիքի տարբեր բնակավայրերում հանդիպումներ է ունենում տեղի բնակիչների հետ ու զրուցում առկա անվտանգային մարտահրավերների մասին:

Վաղը եւս Սրբազանը Սյունիքում կլինի:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ միայն Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն է ցանկություն հայտնել Սրբազանի հետ հանդիպելու, սակայն դեռ հստակեցված չէ՝ թե երբ:

Սյունիքի մյուս համայնքապետերը, որոնք մշտապես ընդդիմադիր դիրքերում են եղել, հիմա չեցոք կեցվածք են ընդունել ու որեւէ կերպ չեն մասնակցում ընդդիմադիր շարժմանը:

Ավելին, հիմա նրանց մոտ իրավիճակ է փոխվել, ջերմ ընդունելություն են ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս Սյունիք է այցելում:

Ք.Մ.




Լրահոս