
Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ հանդիպումը Շվեյցարիայի և Իտալիայի հավաքականների միջև։ Հանդիպումը կսպասարկի մրցավարական թիմը՝ լեհ Շիմոն Մարչինյակի գլխավորությամբ:
Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
Շվեյցարիա. Զոմմեր, Շեր, Ականջի, Ռոդրիգես, Էբիշեր, Ֆրոյլեր, Ջակա, Ռիդեր, Վարգաս, Էմբոլո, Նդոյ:
Իտալիա. Դոննարումմա, Դի Լորենկո, Մանչինի, Բաստոնի, Դարմիան, Բարելլա, Ֆաջոլի, Կրիստանտե, Կյեզա, Սկամակա, Էլ-Շաարավի:
Շվեյցարիան Եվրո-2024-ում իր ելույթը սկսել է A խմբում: Երեք տուրից հետո Շվեյցարիան զբաղեցրել է երկրորդ տեղը: Մուրադ Յակինի թիմը վաստակել է հինգ միավոր։ Գերմանիայի հավաքականը յոթ միավորով զբաղեցրել է առաջին տեղը։
Իտալիան հանդես է եկել B խմբում Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հետ միասին: Երեք տուրից հետո Իտալիայի հավաքականը վաստակել է չորս միավոր և խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը: