Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«ՀՀ ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի և Լազար Կոմանեսկուի հանդիպումը։ Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։
ՀՀ ԱԳ նախարարի և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը կկայանա ԱԳՆ-ում հուլիսի 1-ին, ժ. 15:00։ Հանդիպման լուսաբանմանը հրավիրվում են ՀՀ ԱԳՆ-ում տարեկան հավատարմագրում ունեցող ԶԼՄ լուսանկարիչները և օպերատորները։
Հանդիպման լուսաբանմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ ԱԳՆ ժամանել ժ. 14:40 և ներկայացնել ԱԳՆ տարեկան հավատարմագրման վկայականը»,-նշված է հաղորդագրության մեջ։