
Բահրեյնը կոչ է արել թուլացնել լարվածությունը իսրայելա-լիբանանյան սահմանին և դադարեցնել ռազմական գործողությունները հրեական պետության և շիական «Հեզբոլլահ» շարժման միջև: Այս մասին ասվում է Բահրեյնի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Թագավորությունը կոչ է անում հրադադար հաստատել հակամարտող կողմերի միջև, համատեղ աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարման ուղղությամբ և բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման հասնել, որը կփրկի քաղաքացիական կյանքեր և կապահովի տարածաշրջանի անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև Անվտանգության խորհրդին կոչ է արել իսրայելա-լիբանանյան սահմանին մարտերին ցուցաբերել արժանի ուշադրություն և հրադադարի մասին հրատապ որոշում կայացնել՝ կանխելու հակամարտությունների ընդլայնումը, քանի որ «դա վտանգավոր հետևանքներ ունի տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»: