Արձանագրումը, որն արել եմ դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ անսասան. ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն, և Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական նախագիծը: Այդ մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի բան հստակ է` Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունը ՀՀ-ն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: Եվ սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որն այսօր կարող ենք անել, և սա, թերևս, ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է ՀՀ-ում»,- ասաց վարչապետը: